Երեխանե'ր, այսօր լիարժեք մասնակցելու եք կառավարության նիստին, հարցեր կտաք. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:49 23-11-2023
Կառավարության նսիտին ներկա են նաև ՄԻՊ առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Խորհրդի անդամների մասնակցությունը կառավարության նիստին խորհրդանշական բնույթ ունի և պայմանավորված է Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրվա հետ, որը եղել է 1989թ. նոյեմբերի 20-ին:

Փաշինյանը տեղեկացրեց, որ խորհուրդը կազմված է 21 երեխայից , որից 13-ը ներկա են կառավարության նիստին:

«Ուզում եմ ընդգծել, որ խորհրդի ձևավորմանը և գործունեությանն աջակցում է ՅՈւՆԻՍԵՖ-ը և նիստին ներկա է նաև Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայկանդը և նրանք այսօր լիարժեք մասնակցություն կունենան մեր նիստին։

Երեխաներ, ողջունում եմ ձեզ, և ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ դուք կառավարության և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ հավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ և անկաշկանդ զգացեք ձեզ, տեսնենք ինչ կստացվի դրանից»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի