Սիրողական լիգայում հանդես եկող «Կիլիկիա» ՖԱ-ն ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի մեկ հանդիպումից բաղկացած դիմակայությունում կարողացավ նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:
«Կիլիկիան» 2:1 հաշվով պարտության է մատնել Առաջին խումբը ներկայացնող «Միկա»-ին։ Դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։
Այդ կերպ «Կիլիկիա» ՖԱ-ն դարձավ առաջին սիրողական ակումբը, որը նվաճեց Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիր։