Իրանի գերագույն առաջնորդը պնդում է՝ ՀԱՄԱՍ-ը նոկաուտի է ենթարկել Իսրայելին
copy image url

Իրանի գերագույն առաջնորդը պնդում է՝ ՀԱՄԱՍ-ը նոկաուտի է ենթարկել Իսրայելին

Արտաքին 1 տարի առաջ - 20:43 22-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի հարձակմամբ սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին-խմբ․) նոկաուտի է ենթարկել։ Այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Եթե խոսենք վերջին իրադարձությունների մասին, ապա սիոնիստական ​​ռեժիմը նոկաուտի ենթարկվեց Ալ-Աքսայի ջրհեղեղի ժամանակ (ՀԱՄԱՍ»-ի գործողության անվանումը-խմբ․)»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ասիական պարալիմպիկ խաղերին մասնակցած իրանցի մարզիկների հետ հանդիպմանը։

Ալի Խամենեին շեշտել է, որ պաղեստինյան հիվանդանոցների վրա Իսրայելի հարձակումները նման են նրան, թե ինչպես է մրցույթում պարտված մարզիկը վրեժխնդրությամբ հարձակվում հակառակորդ թիմի երկրպագուների վրա: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը արժանի դիմադրություն է ցույց տվել սիոնիստներին, որի հետևանքներն այդ երկիրը կզգա երկար ժամանակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ էր արել իսլամական երկրներին գոնե ժամանակավորապես խզել հարաբերությունները Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի