ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հայտարարել Է, որ Երուսաղեմի համար մղվող պայքարում հաղթանակ է տարել
copy image url

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հայտարարել Է, որ Երուսաղեմի համար մղվող պայքարում հաղթանակ է տարել

Արտաքին 3 տարի առաջ - 10:25 12-05-2021

Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ իր մարտիկները հրթիռակոծելով, պարտության են մատնել Իսրայելին։

«Մենք Երուսաղեմի համար պայքարում հասել ենք հաղթանակի»,- ասել է նա:

Հանիայի խոսքով՝ այդ հաղթանակը «ուժերի նոր հավասարակշռություն» կհաստատի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև:

Հանիան հավելել է, որ եթե Իսրայելը գնա հակամարտության էսկալացիայի, ապա նա «դրան պատրաստ է»:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խորապես մտահոգված է Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում իրավիճակի վտանգավոր զարգացման համար:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Երեքշաբթի առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի տարածքի վրա Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները հետադարձ հարված են հասցրել։

Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի կոչ է արել ամրապնդել տարբեր ստորաբաժանումները, պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի