ԱՄՆ-ն մտահոգված է, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել ՌԴ-ին
copy image url

ԱՄՆ-ն մտահոգված է, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել ՌԴ-ին

Արտաքին 1 տարի առաջ - 13:30 22-11-2023
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Ինչպես փոխանցում է AP-ն, նման զարագացումը հավանաբար, աղետալի հետևանքներ կունենա ուկրաինացի ժողովրդի համար։

Քիրբին նշել է, որ Իրանն արդեն Ռուսաստանին է տրամադրում «անօդաչու թռչող սարքեր կամ տեղեկատվություն փոխադրող անօդաչու սարքեր, կառավարվող ռումբեր և հրետանային զինամթերք, և, հնարավոր է, պատրաստվում է ևս մեկ քայլ անել՝ ի աջակցություն Ռուսաստանի»։

Քիրբին մատնանշել է սեպտեմբերին կայացած հանդիպումը, որտեղ Իրանը հյուրընկալել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ցուցադրելու բալիստիկ հրթիռների մի շարք համակարգեր, ինչն առաջացրել են ԱՄՆ-ի մտահոգությունները:

Նա նաև նշեց այս տարվա սկզբին Իրանի հայտարարությունն այն մասին, որ ավարտվել է Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու գործարքը, և ասել, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանից գնել լրացուցիչ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հարվածային ուղղաթիռներ, ռադարներ և մարտական ​​վարժեցնող սարքեր։

«Ընդհանուր առմամբ, Իրանը Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է խնդրում՝ իր ռազմական հնարավորություններն ուժեղացնելու համար։ Ռուսաստանը նաև օգնում է Իրանին զարգացնել և պահպանել իր արբանյակային տեղեկատվության հավաքման հնարավորությունները և տիեզերական այլ ծրագրեր», - ասել է Քիրբին:

Նա հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև աճող ռազմական գործընկերությունը «վնասում է Ուկրաինային, Մերձավոր Արևելքում Իրանի հարևաններին և, անկեղծ ասած, միջազգային հանրությանը»:

Ամենից շատ դիտված