Ալեքսանդր Շիրվանզադե և Ռափայել Պատկանյան․ երկու մեծերի թշնամանքի պատմությունը
copy image url

Ալեքսանդր Շիրվանզադե և Ռափայել Պատկանյան․ երկու մեծերի թշնամանքի պատմությունը

Մշակույթ 1 տարի առաջ - 21:51 20-11-2023
«Ահա մի մարդ, որի բնավորությանը ավելի կը համապատասխաներ զորավարի պաշտոնը, քան համեստ բանաստեղծի կոչումը: Խրատել, հանդիմանել, ամենքի հետ խոսել «դու»-ով և միշտ բարձրաձայն` ահա Ռափայել Պատկանյանի առաջին աչքի ընկնող հատկությունը»,- այսպես է իր գրչընկերոջը նկարագրել Ալեքսանդր Շիրվանզադեն:

Այսօր գրող, մտավորական Ռափայել Պատկանյանի ծննդյան օրն է։

Ալեքսանդր Շիրվանզադեն, որ աչքի էր ընկնում իր մանրախնդիր բնավորությամբ, ինքն էր բողոքում Ռափայել Պատկանյանի բնավորությունից։ Նա իր հուշերում գրում է․

«Գամառ-Քաթիպան բանաստեղծի հեզությունը չուներ: Նա չէր խոսում, այլ պատգամներ էր արձակում, չէր վիճաբանում, այլ թելադրում էր իր մտքերը ինքնավստահ մարգարեի եղանակով:

-Այդ մարդը կարծում է, որ ինքն է հայ ազգը,- ասում էր նրա մասին Րաֆֆին իր սովորական մեղմ ժպիտով:-Նա ամենքին խրատում է և ամենքին հրամայում:

Գամառ-Քաթիպան ապրում էր Նոր-Նախիջևանում, ուր քաղաքային արհեստագիտական դպրոցի տեսուչ էր` 125 ռուբլի ամսականով: Ես շարունակ բողոքում էի, որ ժամանակակից ամենաառաջին բանաստեղծին ազգը ձգել է մի խուլ անկյուն:

-Ինչու՞ չեք աշխատում նրա համար մի հարմար պաշտոն գտնել և հրավիրել նրան Թիֆլիս,- դարձա ես մի օր Աբգար Հովհաննիսյանին, որ խոշոր կապեր ուներ:

-Ի՜նչ, ուրեմն դուք կամենում եք, որ նա գա այստեղ և երկու օր չանցած մեզ կռվեցնե՞:

-Ինչպե՞ս,- հարցրի ես:

-Լսեցեք: Մի օր նա իմ տանը ճաշի էր: Հանկարծ նա հարցնում է ինձ. «Աբգար, ասա խնդրեմ, ի՞նչ է գտել Գրիգոր Արծրունին այդ տիկին Մարոյի մեջ, և Մարոն Գրիգորի մեջ, որ իրարու վրա սիրահարվել են»: Ես կատակով պատասխանեցի. «Գիտեք, կան զույգեր, որոնց Աստվածն է ասել. «Սիրեցեք միմյանց, ապա թե չէ ոչ մի սատանա ձեզ չի սիրելու»:

Հետևյալ օրը Ռափայելը հրավիրված էր Արծրունու մոտ: Ճաշի միջոցին նա բաժակը բարձրացնում է և խմելով Արծրունու ու տիկնոջ կենացը, բառ առ բառ կրկնում է իմ խոսքերը՝ հիշելով իմ անունը: Արծրունին, իհարկե, վրդովվում է, և այդ օրից իսկապես սկսվեց նրա թշնամությունը իմ դեմ»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի