Ուկրաինան ԱԹՍ-ներով Ղրիմում ռուսական երկու դեսանտային նավ է խոցել
copy image url

Ուկրաինան ԱԹՍ-ներով Ղրիմում ռուսական երկու դեսանտային նավ է խոցել

Արտաքին 1 տարի առաջ - 21:20 20-11-2023
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը ծովային անօդաչու սարքերով հարվածել է Ղրիմի Չեռնոմորսկի մերձակայքում գտնվող երկու ռուսական դեսանտային նավերին։ Այս մասին պաշտոնյան ասել է CNN լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ռուսական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս միջադեպը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպին անդրադարձ է կատարել ռազմական թեմաներով ռուս բլոգեր Ռիբարն՝ ասելով, որ վերջին հարձակման ժամանակ Ուկրաինան օդային հարվածներով շեղել է Ռուսաստանի ուշադրությունը, և դա թույլ է տվել ուկրաինական ծովային անօդաչուներին հարվածել։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունը պնդում է, որ Ռուսաստանը օգտագործել է նույն դեսանտային նավերը, որոնք կարճ ժամանակահատվածում ոչնչացվել են։ Կիևից հավելում են, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի հակաօդային պաշտպանության հնարավորությունները փոքրացել է։

Ամենից շատ դիտված