Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ուկրաինացի երգչուհի Սուսանա Ջամալադինովայի նկատմամբ, ով 2016 թվականին դարձել է «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող։
Լրատվամիջոցների հաղորդամբ՝ նրան մեղադրում են ռուսական բանակի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածելու մեջ։
Հետախուզման մասին տեղեկատվությունը, որը նոյեմբերի 20-ին հայտնվել է գերատեսչության տվյալների մեջ, ուշադրություն է դարձրել «Մեդիազոն» լրատվական գործակալությունը։
«Իզվեստիա» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ՌԴ իշխանությունները նրան արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք 50 տարով: