Իսրայելը Իրանին մեղադրել է Կարմիր ծովում նավ առևանգելու համար
copy image url

Իսրայելը Իրանին մեղադրել է Կարմիր ծովում նավ առևանգելու համար

Արտաքին 1 տարի առաջ - 09:04 20-11-2023
Իսրայելը դատապարտել է Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում Galaxy Leader առևտրային նավի գրավումը և մեղադրել Իրանին։ Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ կիրակի օրը Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժման մարտիկներին հաջողվել է Կարմիր ծովում կալանել Galaxy Leader առևտրային բեռնանավը, որը կրում է Բահամյան կղզիների դրոշը, բայց ենթադրաբար պատկանում է իսրայելական ընկերությանը։

Հութիներն ասել են, որ իրենք դա արել են որպես Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումներին աջակցելու նշան՝ Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին:
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի ուշ հայտարարեց, որ նավը իսրայելական չէ, և որ անձնակազմում իսրայելցիներ չկան։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը միջազգային նավի վրա: Նավը, որը պատկանում է բրիտանական ընկերությանը և կառավարվում է ճապոնական ընկերության կողմից, Իրանի հրամանով զավթվել է Եմենում հութի զինյալների կողմից»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում