Մատվիենկոն պնդում է՝ արևմուտքում Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի
copy image url

Մատվիենկոն պնդում է՝ արևմուտքում Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի

Արտաքին 1 տարի առաջ - 18:45 16-11-2023
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է՝ արևմտյան պետությունները մտադիր էին բորբոքել հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մատվիենկոն ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանը, գիտեք, առաջին իսկ քայլերից միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման գործում։ Մեզ համար դա շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները միայն հակամարտություն հրահրելու նպատակ են ունեցել, մենք դրական քայլեր չենք տեսել խաղաղության օրակարգի առաջմղման հարցում։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել տարբեր հարթակներում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն։

Վերջինս համոզմունք է հայտնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գնալով զարգանում են, և երկու երկրների նախագահները մշտական կապի մեջ են։

«Իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը և մեր նախագահների որոշումը կարևոր քայլ էր, ինչը նոր որակներ և հեռանկարներ հաղորդեց մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այսօր արդեն քննարկվում են Ռուսաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ մեծ ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային, միջպետական նախագծերի հարցերը»,- եզրափակել է Մատվիենկոն։

Ամենից շատ դիտված