Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի մասնակցությամբ գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում վավերագրական ֆիլմ է ցուցադրվել, որտեղ գերմանացի պաշտոնյան ափսոսանք է հայտնում 2023 թվականի Եվրոպայի խորհրդի նիստում իր հնչեցրած հայտարարության համար, որում նա նշել էր, որ արևմտյան երկրները պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ։
Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը, այս արտահայտությունը Բերբոկը հնչեցել է հունվարի 24-ին՝ ի պատասխան բրիտանացի քաղաքական գործչի այն մեղադրանքի, որ Գերմանիան բավարար քանակի օգնություն չի ցուցաբերում Ուկրաինային:
«Ես բազմիցս նշել եմ Ուկրաինային աջակցելու կարևորությունը և իմ խոսքում նշել եմ, որ մենք կռվում ենք ոչ թե միմյանց, այլ Ռուսաստանի հետ: Այն արտահայտությունը, որ մենք պայքարում ենք Ռուսաստանի դեմ, այժմ կարող է սխալ ընկալվել»,- ափսոսանքով նշում է Բերբոկը:
Վավերագրական ֆիլմում Բերբոկը նաև պնդում է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը ստել է իր՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ասելով, որ իրենք չեն ցանկանում հարձակվել Ուկրաինայի վրա։ Գերմանացի նախարարի խոսքով՝ դեռ Մոսկվա մեկնելուց առաջ դիվանագետներն իրեն զգուշացրել էին, որ Լավրովը հաճախ է փորձում մոլորեցնել։