Ֆրանսիան Սիրիայի նախագահ Ասադին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
copy image url

Ֆրանսիան Սիրիայի նախագահ Ասադին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել

Արտաքին 1 տարի առաջ - 23:00 15-11-2023
Ֆրանսիան միջազգային օրդեր է տվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա երեք զինակիցներին ձերբակալելու համար, որոնք մեղադրվում են քաղաքացիական բնակչության դեմ արգելված քիմիական զենք կիրառելու համար։

Այս մասին հայտնում է «Civil Rights Defenders» իրավապաշտպան կազմակերպությունը։

Հաղորդվում է, որ գործը վերաբերում է Սիրայում 2013-ի ամռանը կատարված երկու հարձակումներին, որոնց ընթացքում ենթադրաբար քիմիական զենքի կիրառման հետևանքով ավելի քան հազար մարդ է զոհվել։

Ֆրանսիայում հետաքննությունը մեկնարկել էր 2021 թվականից։