Պատրաստ եմ Վահագն Ալեքսանյանին ներկայացնել կոռուպցիոն երևույթներ, եթե գլխավոր դատախազին զանգահարի իր հեռախոսից
copy image url

Պատրաստ եմ Վահագն Ալեքսանյանին ներկայացնել կոռուպցիոն երևույթներ, եթե գլխավոր դատախազին զանգահարի իր հեռախոսից

Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:08 15-11-2023
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շաբաթվա challenge-ը
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ պատրաստ եմ հանդիպել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ բազմաթիվ աղաղակող կոռուպցիոն երևույթների մասին փաստերով ու առարկայական խոսելու համար։
Ընդամենը մեկ պայման կա․ ՀՀ գլխավոր դատախազին պարոն Ալեքսանյանը զանգահարելու է իր հեռախոսից․․․»։

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթները նվիրված են կոռուպցիոներներին։ Այսօր ԱԺ-ում պետբյուջեի քննարկմանը Ալեքսանյանն առաջարկել է կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը վերադարձնել քաղաքական օրակարգ: Իսկ երեկ էլ խոստանում էր ամեն ինչ անել ու հետևել, որ իրավապահները գնան կոռուպցիոներների հետևից։

Ամենից շատ դիտված