Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը

Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:14 13-11-2023
Սիցիլիայում կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը։ Տեղեկությունը հայտնում է «La Sicilia» թերթը՝ հղում անելով Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին (INGV):

Նշվում է, որ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում, ժայթքող սյան բարձրությունը, ըստ գնահատումների, ծովի մակերևույթից մոտ 4,5 հազար մետր է: