Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա տանող ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու
copy image url

Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա տանող ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու

Ներքին 1 տարի առաջ - 21:44 06-11-2023
Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները մեկնարկելու են նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ից, ինչով պայմանավորված, նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանք՝ առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:

Երևանի քաղաքապետարանը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Ամենից շատ դիտված