Փրկարարները Մյասնիկյան պողոտա տանող թունելում արգելափակումից դուրս են բերել  Իրանի քաղաքացու բեռնատարը
copy image url

Փրկարարները Մյասնիկյան պողոտա տանող թունելում արգելափակումից դուրս են բերել Իրանի քաղաքացու բեռնատարը

Ներքին 2 տարի առաջ - 21:07 14-04-2023
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 14-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում բեռնատարն արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ռ. Մ․, ծնված 1987 թ․, ԻԻՀ քաղաքացի) թափքը բախվել է թունելի վերին հատվածին և արգելափակվել։

Նշվում է, որ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը։

Ամենից շատ դիտված