Իսրայելին աջակցողները պաղեստինցիների դեմ հանցագործությունների մեղսակից են. Ռայիսի
copy image url

Իսրայելին աջակցողները պաղեստինցիների դեմ հանցագործությունների մեղսակից են. Ռայիսի

Արտաքին 1 տարի առաջ - 17:37 06-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Իսրայելին աջակցող բոլոր երկրներին անվանել է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործությունների մասնակից։

Իրանական «Tasnim» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ռայիսին ասել է Թեհրանում՝ Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա աս Սուդանիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռայիսին շեշտել է՝ ԱՄՆ-ի օգնությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումների տեսքով, Իսրայելին թույլ է տալիս ավելի համարձակ գործել։ «Բոլորն, ովքեր աջակցում են Իսրայելին, պաղեստինցիների դեմ հանցագործությունների մեղսակից են»,- հայտարարել է նա։

Նշվում է, որ Իրաքի վարչապետը նոյեմբերի 6-ին ժամանել է Թեհրան՝ երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկելու համար։




Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի