ԱՄՆ-ն դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը․ Բլինքեն
copy image url

ԱՄՆ-ն դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը․ Բլինքեն

Արտաքին 1 տարի առաջ - 07:52 08-01-2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի և փոխվարչապետ, արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարար Այման Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Գազայի հատվածից և Արևմտյան ափից պաղեստինցիների բռնի տեղահանմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հաղորդման մեջ։

«Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Աբդալլա Երկրորդ թագավորին Գազայի պաղեստինցի խաղաղ բնակիչներին կենսական օգնություն ցուցաբերելու գործում Հորդանանի դերի և առաջնորդության համար: Նրանք երկուսն էլ պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը շարունակական մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Պետքարտուղարը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների հակազդումը Արևմտյան ափից և Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը և արևմտյան ափի պաղեստինցի խաղաղ բնակիչներին ծայրահեղական վերաբնակիչների բռնությունից պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը: Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը՝ իսրայելցիների և պաղեստինցիների համար կայուն խաղաղության և անվտանգության ապահովման հարցում՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի հաղորդման մեջ:

Ամենից շատ դիտված