Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տեղի ունեցող զարգացումները
copy image url

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տեղի ունեցող զարգացումները

Արտաքին 1 տարի առաջ - 21:08 06-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները։

Աբդոլլահիանը և Ալ Սաուդն անդրադարձել են Գազայի հատվածում ընթացող պատերազմին վերջ տալու հավաքական ջանքերին՝ այդ թվում նաև ճգնաժամի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի անցկացման հարցը։

«Բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Գազայի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության առաջիկա արտահերթ գագաթնաժողովը, ինչպես նաև կշռադատել են պլանները՝ ստիպելու սիոնիստական ռեժիմին դադարեցնել ռազմական հանցագործությունները Պաղեստինցիների դեմ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում և ապահովել հումանիտար օգնության շարունակական առաքումը պաշարված անկլավ»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ Սաուդյան Արաբիայի հրավերով։

Ամենից շատ դիտված