Կենտրոնական ընտրական հանձնաժողվի որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։
«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», - ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ նիստից հետո Լևոն Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Արձանագրությունը հավասում է այն փաստըմ, որ Լևոն Քոչարյանն այլևս հանդիսանում է ԱԺ պատգամավոր։
2021թ․ դեկտեմբերի 7-ի ՍԴ 1619 որոշմամբ արձանագրվել էր, որ ԱԺ պատգամավորի կարգավիճակն ստանալու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ ԱԺ որոշման։ Հետևաբար, Լևոնն այլևս պետք է լինի ազատության մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։