Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցներից մեկին․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
copy image url

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցներից մեկին․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Արտաքին 1 տարի առաջ - 10:22 04-11-2023
Գազայի դպրոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Jazeera հեռուստաալիքին հղումով։

Al-Qahira ai-Ihbariya հեռուստաալիքն իր հերթին հայտնել է առնվազն 50 տուժածի մասին։

Նշվում է, որ դպրոցի շենքում գտնվել են հարյուրավոր պաղեստինցիներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրման հետևանքով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման է ենթարկվել Գազա քաղաքի հյուսիսում գտնվող ալ-Սաֆթավի շրջանի դպրոցներից մեկը։ Ռմբակոծության հետևանքով ավերվել է մի քանի դասասենյակ, որոնք պաղեստինցիներն օգտագործում էին որպես ապաստարան իսրայելական օդուժի հարձակումներից պաշտպանվելու համար;