Իրանի ԱԳ նախարարը կայցելի Կատար և Թուրքիա՝ Պաղեստինում տիրող իրավիճակը քննարկելու համար
copy image url

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Կատար և Թուրքիա՝ Պաղեստինում տիրող իրավիճակը քննարկելու համար

Արտաքին 1 տարի առաջ - 13:14 31-10-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը տարածաշրջանային խորհրդակցությունների հերթական փուլը կանցկացնի՝ այցելելով Կատար և Թուրքիա։ Իրանական պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաքրին։

Հաղորդվում է, որ Կատարում և Թուրքիայում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն ու քննարկումները նվիրված կլինեն Պաղեստինի վերջին իրադարձություններին։

«Նախատեսվում է, որ Կատար կատարած այցից անմիջապես հետո Աբդոլլահյանը կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի այդ երկրի պաշտոնյաների հետ և կքննարկի իրավիճակը Պաղեստինում»,- նշել է Իրանի փոխարտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի