Թեհրանը Պաղեստինում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է արևմուտքին
copy image url

Թեհրանը Պաղեստինում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է արևմուտքին

Արտաքին 1 տարի առաջ - 13:00 10-10-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աբդոլահիանը արեւմտյան երկրներին մեղադրել է Պաղեստինում ստեղծված ներկայիս իրավիճակի համար։

«Եթե Եվրոպան եւ Արեւմուտքը կանգնեցնեին [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի հանցագործությունները՝ չկիրառելով երկակի չափորոշիչները, գուցե Պաղեստինն այսօր այդ վիճակում չհայտնվեր»,- ասել է նա՝ կոչ անելով աջակցել Պաղեստինի ժողովրդին։

Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն քննադատում է Նեթանյահուին և նշել, որ անհրաժեշտ է մտածել խաղաղությանն աջակցելու մասին։

Ավելի ուշ Իրանի ԱԳ նախարարը թվիթերյան գրառում է կատարել, որում հայտնել է, որ Դիմադրության գործողությունն «օրինական է եւ բնական» պատասխանն է «ծայրահեղական սիոնիստական վարչակարգին»։ Նա ընդգծել է գլոբալ ջանքերի անհրաժեշտությունը՝ պաղեստինցիների զանգվածային սպանությունները դադարեցնելու համար, հատկապես Գազայի հատվածում։

Ամենից շատ դիտված