Հնդկաստանում մարդատար գնացքներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ
copy image url

Հնդկաստանում մարդատար գնացքներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ

Արտաքին 1 տարի առաջ - 11:46 30-10-2023
Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Անդհրա Պրադեշ նահանգում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը։

Զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 50-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի և 25 վիրավորի մասին։

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ աղետը «մարդկային սխալի հետևանք է»: Վարորդը ժամանակին չի տեսել լուսացույցի կանաչ նշանը և շարժման մեջ չի դրել գնացքը, ինչից հետո նրան հետևող մեկ այլ արագընթաց գնացք մխրճվել է նրա մեջ։ Հարվածի հետևանքով երեք վագոն դուրս է եկել ռելսերից։

Ամենից շատ դիտված