Իմ վարչապետության հնգամյա փորձը լեցուն է հանրային երջանկություններով և ողբերգություններով. Նիկոլ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:54 30-10-2023
«Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով ու ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե որն է այդ ուղենիշը։

«Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիք պետություն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ: Այս կարգախոսը բխում է այն թեզից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության ու հայրենիքի շահերի միջև առկա ու շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի ու պետության ձգողականության երբեմն հակադիր ուղղությունները, պետության ու հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը», - նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ որքան էլ անհնար լինի ընտրությունը՝ այն պետք է կատարվի:

«Այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցումը, որ պետությունը միակ ու անփոխարինելի հայրենիքն է ու պետությունը, նրա անկախությունը, ինքիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը հայրենասիրության գերադրական աստիճան է։ Սա հասունացման ճանապարհ է ու բոլորով անցնում ենք այդ ճանապարհը>,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում