Գյումրու Մտորումների Թատրոնն արդեն երրորդ տարին մասնակցում է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական հանրապետական փառատոնին:
Այս մասնակցության արդյունքում թատրոնը տասն անվանակարգերից երեքից ունի մրցանակ՝ «Լավագույն կերպարային խաղ», «Բեմական խոսքի» մշակույթ, «Ինքնատիպ ռեժիսորական լուծում»:
Փառատոնին թատրոնի մասնակցության, ունեցած հաջողությունների, թատրոնի այսօրվա գործունեության և թատերական աշխարհում առկա դժվարությունների ու խնդիրների մասին Oragir.News-ը զրույցել է ՀՀ վաստակավոր արտիստ, ԳՄԹ հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
«Եթե թատրոնում վերադարձնենք հերոսին, որը շատ բան է սովորեցնելու և ուղղորդելու հանդիսատեսին, թատրոնն իր հունի մեջ կընկնի: Առայժմ հայ թատրոնը և հայ կինոն հերոս չունեն»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Հովհաննիսյանը: