«Իրավապահները» չեն գիտակցում, որ ապագայում իրենք ոչ միայն իրենց բնակարաններից կարող են զրկվել, այլ նաև Հայրենի բնակավայրերից
copy image url

«Իրավապահները» չեն գիտակցում, որ ապագայում իրենք ոչ միայն իրենց բնակարաններից կարող են զրկվել, այլ նաև Հայրենի բնակավայրերից

Ներքին 1 տարի առաջ - 22:08 26-10-2023
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ նախաձեռնված հեռակա քրեական վարույթին․

«Ավելի քան 120.000 մարդու բնակարաններից, ունեցվածքից ու հազարամյա հայրենիքից զրկած իշխանության իրավապահները շարունակում են «խախտված իրավունք» փնտրել:

Ես չեմ զարմանա, եթե ԱԺ ամբիոնից որևէ ՔՊ-ական պատգամավոր հայտարարի «այ, որ Վիգեն Սարգսյանը բնակարանները տար ցուցակի այս ծառայողներին և ոչ թե առաջնագծի մարտական սպաներին` մենք Արցախը չէինք հանձնի»:

«Իրավապահները» երևի դեռ մինչև վերջ չեն գիտակցում, որ իրենց պատվիրատուների կողմից տարվող քաղաքականության շնորհիվ, ապագայում իրենք ոչ միայն իրենց բնակարաններից կարող են զրկվել, այլ նաև Հայրենի բնակավայրերից:

Դավաճանված Արցախը ձեզ օրինակ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված