Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձավ Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր։
Խնձրցյանը դուրս էր եկել Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 13-3 հաշվով առավելության հասնելով Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ:
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայ ըմբիշն ԱԱ-ի հաղթողի կոչումը վիճարկեց ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ: Գոտեմարտն ավարտվեց Մոնգուշի հաղթանակով՝ 11։0 հաշվով։