ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է` դաշինքին անհրաժեշտ են կամ զենքի վիթխարի պաշարներ, կամ վիթխարի արտադրական կարողություններ զենքի և զինամթերքի արագ արտադրության համար։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է Ստոկհոլմում` ելույթ ունենալով արևմտյան ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների համաժողովում։
«Մեզ անհրաժեշտ են կամ զենքի վիթխարի պաշարներ, կամ վիթխարի ազատ արտադրական կարողություններ՝ արագ արտադրության և գնումների համար», - ասել է նա:
Ստոլտենբերգը շեշտել է, որ հզոր ռազմական արդյունաբերությունը ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է խաղաղության և ազատության ապահովման համար: