Մոսկվան հայտնում է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին
copy image url

Մոսկվան հայտնում է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին

Արտաքին 1 տարի առաջ - 11:14 25-10-2023
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Բրյանսկի մարզի տարածքում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է իր տելեգրամյան պաշտոնական ալիքում։

«Այս գիշեր կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի չորս անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու հերթական փորձը: Բոլոր անօդաչու թռչող սարքերը ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցներով ոչնչացվել են Բրյանսկի մարզի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը նշել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։