Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները վերահաստատել են պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը
copy image url

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները վերահաստատել են պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը

Ներքին 1 տարի առաջ - 21:37 23-10-2023
Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր:

Նշվում է, որ վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի