Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
«Սյունիք» - ԲԿՄԱ
«Փյունիկ» - «Արարատ»
«Ալաշկերտ» - «Նոա»
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»
«Միկա» - «Կիլիկիա»
«Վան» - «Վեստ Արմենիա»
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 23-26-ը:
«Ուրարտուն» և «Շիրակը» պայքարին միանալու են քառորդ եզրափակչից։