ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
copy image url

ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Արտաքին 1 տարի առաջ - 14:24 23-10-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ։ Այս մասին նշվում է ՀԱՄԱՍ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և այն մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է դադարեցնել զինված հակամարտությունը։


Ամենից շատ դիտված