Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։
«Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- տեղեկացրել են արտաքին քաղաքականության գերատեսչությունից։
«3+3» նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին․ դրան մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։