Ո՞ւմ են ուղղված հնարավոր ագրեսիայի վերաբերյալ  զգուշացումները․ Կարեն Հեքիմյան
copy image url

Ո՞ւմ են ուղղված հնարավոր ագրեսիայի վերաբերյալ զգուշացումները․ Կարեն Հեքիմյան

Ներքին 1 տարի առաջ - 18:54 22-10-2023
«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ու՞մ են ուղղված Սյունիքի և Վայոց Ձորի վրա հնարավոր ագրեսիայի վերաբերյալ «քաղաքագետների» և «փորձագետների» պարբերաբար հնչող զգուշացումները:

Իշխանությունների՞ն: Իհարկե`ոչ, քանզի հնարավոր աղետի մասին զգուշացնողները միաժամանակ պնդում են, որ աղետը հենց իշխանությունների ձեռքի գործն է:

Գերտերությունների՞ն: Կրկին`ոչ, քանզի գերտերություններն առանց հայ «քաղաքագետների» և «փորձագետների» տիրապետում են իրավիճակին և ունեն գերհզոր քաղաքագիտական և փորձագիտական վերլուծական կենտրոններ: Այդ իսկ պատճառով էլ դրանց գերտերություններ են անվանում:

Հայ ժողովրդի՞ն (հիմնականում`սյունիքցիներին և վայոցձորցիներին): Թերևս, նա է հայ «քաղաքագետների» և «փորձագետների» զգուշացման միակ հասցեատերը: Այլ տարբերակ չկա: Ըստ երևույթին,«քաղաքագետներին» և «փորձագետներին», հնարավոր ռազմական ագրեսիայի նախօրեին, շահառուների կողմից հանձնարարվել է տեղեկատվական հարձակում կազմակերպել, բնակչության շրջանում խուճապ տարածել, հնարավորինս վախեցնել մարդկանց:

Եթե նորմալ պետությունում ապրեինք, ապա նմանօրինակ «քաղաքագետները» և «փորձագետները» կլինեին հատուկ ծառայությունների, այլ ոչ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում»։

Ամենից շատ դիտված