Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդներ են ձերբակալվել՝ Իսրայելի դրոշն այրելու համար
copy image url

Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդներ են ձերբակալվել՝ Իսրայելի դրոշն այրելու համար

Արտաքին 1 տարի առաջ - 09:32 21-10-2023
Մոսկվայում երկու ադրբեջանցի է ձերբակալվել Իսրայելի դրոշն այրելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

21-ամյա և 19-ամյա Մուրադով եղբայրներն առավոտյան տեսանյութ էին հրապարակել, որում առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում այրում էին Իսրայելի դրոշը՝ հաջակցություն Պաղեստինի։

Միջադեպին արձագանքել են իրավապահները և երիտասարդներին դեպքի վայրից բերման են ենթարկել։

Նշվում է, որ նրանց մոտ եղել են Ադրբեջանի ու Պաղեստինի դրոշներ։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։

Ամենից շատ դիտված