Ադրբեջանը շարունակում է «վերաբնակեցնել» Բերձորը․ քաղաքում մշտական բնակություն է հաստատել ևս 23 ընտանիք
copy image url

Ադրբեջանը շարունակում է «վերաբնակեցնել» Բերձորը․ քաղաքում մշտական բնակություն է հաստատել ևս 23 ընտանիք

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 12:58 20-10-2023
Ադրբեջանի իշխանություններն Արցախի Բերձոր քաղաքում ևս 23 ադրբեջանցի ընտանիքի են «վերաբնակեցրել»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ այսօր առավոտյան 23 ընտանիք՝ ընդհանուր 83 մարդ Բաքվի Գարադաղի շրջանից ավտոբուսներով մեկնել են Բերձոր՝ մշտական բնակություն հաստատելու։

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ Բերձոր տեղափոխվող ընտանիքները կտեղավորվեն տներում, որոնցում ժամանակին ապրել են և որոնք քաղաքի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո վերականգնվել են, կամ նորակառույց շինություններում:

Հայտնի է, որ մինչև այժմ Բերձորում «վերաբնակեցվել է» 295 ընտանիք, կամ 1135 մարդ։

Հիշեցնենք, որ Բերձոր քաղաքը՝ հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հետ միասին Ադրբեջանի վերահսկողությանն է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 25-ին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի