Պաղեստինի առաջնորդը հրաժարվել է Բայդենի հետ հեռախոսազրույցից
copy image url

Պաղեստինի առաջնորդը հրաժարվել է Բայդենի հետ հեռախոսազրույցից

Արտաքին 1 տարի առաջ - 12:10 20-10-2023
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերջինիս չորեքշաբթի Իսրայել կատարած այցի ժամանակ: Timesofisrael.com-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղական Kan հանրային հեռուստաընկերությանը հայտնել է իր աղբյուրը։

Հեռուստաընկերությունն իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները փորձել են հեռախոսազրույց կազմակերպել առաջնորդների միջև, սակայն Աբասը մերժել է խնդրանքը:

Նշվում է, որ կողմերն, այդուհանդերձ, շարունակում են կապ պահպանել։

Հիշեցնենք, որ Աբասը նաև հրաժարվել էր մասնակցել Բայդենի և արաբ առաջնորդների հետ հանդիպմանը, որը պետք է կայանար այս շաբաթվա սկզբին՝ Հորդանանում: