Թուրքիայի նախկին նախագահը պնդում է՝ ռուսական և ամերիկյան ուժերը խոչընդոտել են երկրի ներքին խաղաղությանը
copy image url

Թուրքիայի նախկին նախագահը պնդում է՝ ռուսական և ամերիկյան ուժերը խոչընդոտել են երկրի ներքին խաղաղությանը

Արտաքին 1 տարի առաջ - 12:30 17-10-2023
Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման ելույթի ընթացքում անդրադարձել է քրդական հարցին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Եթե մենք կարողանայինք մեծ վստահության ներքո ավելի համապարփակ, ժողովրդավարական և հիմնարար իրավունքի և ազատությունների շրջանակներում լուծել քրդական հարցը, որի վրա ուշադրություն էր հրավիրել Մուստաֆա Քեմալ Փաշան դեռևս 1923-ի Իզմիթի իր ելույթում, մենք կամրապնդեինք մեր բոլոր հայրենակիցների նվիրվածությունն ու հավատարմությունը, երկրին, կկարողանայինք խոչընդոտել խնդրի տարածաշրջանային չափերի հասնելը և այդպիսով՝ դրա միջազգային ուժերի ձեռքին խաղալիքի վերածվելը»,- ասել է նա։

Գյուլը նաև ափսոսանք է հայտնել, որ նախ Խորհրդային միության և Ռուսաստանի, ապա ԱՄՆ ուժերը կարողացել են խոչընդոտել Թուրքիայի ներքին խաղաղությանն ու տնտեսության զարգացմանը:

Թուրքիայի նախկին նախագահը պնդել է, որ այդ երկրները, իրենց տարածաշրջանային շահերից և առաջնահերթություններից ելնելով, լոկացիոն աջակցություն են տրամադրել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին:

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2014 թվականներին։

Ամենից շատ դիտված