Իսրայելը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը ժամանակավոր հրադադարի համաձայնություն են ձեռք բերել․ Reuters
copy image url

Իսրայելը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը ժամանակավոր հրադադարի համաձայնություն են ձեռք բերել․ Reuters

Արտաքին 1 տարի առաջ - 11:09 16-10-2023
Իսրայելը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը պայմանավորվել են Գազայի հատվածի հարավում առավոտյան ժամը 9-ին ժամանակավոր հրադադարի մասին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով եգիպտական անվտանգության ծառայության երկու աշխատակցի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հրադադարի համաձայնությունը համընկել է Եգիպտոսի կողմից Ռաֆահի սահմանային անցումը բացելուն՝ Գազայի հատվածից օտարերկրյա քաղաքացիների տարհանման և հումանիտար օգնության համար։

Եգիպտացի պաշտոնյաների խոսքով՝ հրադադարը կտևի մի քանի ժամ։ Նրանք նաևտեղեկացրել են, որ երեք երկրները պայմանավորվել են, որ Ռաֆահը կբացվի երկուշաբթի, մինչև Գրինվիչի ժամանակով ժամը 14.00-ն։

Իսրայելցի զինվորականները և Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը։

Ամենից շատ դիտված