Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը․ փաստաբան
copy image url

Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը․ փաստաբան

Ներքին 1 տարի առաջ - 14:24 15-10-2023
Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։ Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։

Դիմել ենք նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը վերջին ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերի կողմից բերման էր ենթարկվել։

Ամենից շատ դիտված