Միջազգային հանրությունը  պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անվտանգ վերադարձը
copy image url

Միջազգային հանրությունը պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անվտանգ վերադարձը

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 14:48 14-10-2023
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով արցախցի Վագիֆ Խաչատրյանի դեմ Բաքվում իրականացվող դատավարությանը և կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել նրա անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան։

«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Վագիֆը Ադրբեջանի կողմից առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում, երբ ԿԽՄԿ-ն տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։

Միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ՝ շինծու քրեական գործով։ Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքներն ու արժեքները՝ ապահովելով Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան», - գրել է Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված