Ժողովուրդը պետք է ցույց տա, որ չի վախենում․ այսօր Լորիս Ճգնավորյանի ծննդյան օրն է
copy image url

Ժողովուրդը պետք է ցույց տա, որ չի վախենում․ այսօր Լորիս Ճգնավորյանի ծննդյան օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 14:25 13-10-2023
Հոկտեմբերի 13-ին ծնվել է դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Նա գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ։ Նա 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։ 1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին Երևանից ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի։

Այդ օրերին նկարահանվել է մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն է եղել։ Ականատեսները պատմել են, որ քաղաքի մուտքի մոտ, ի նշան հարգանքի, մաեստրոն հանել է կոշիկներն ու ոտաբոբիկ մտել ավերված քաղաք։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպել է ﬔծ համերգ՝ «Այո Անկախությանը», ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։

«Ժողովուրդը պետք է ցույց տա, որ չի վախենում, հեռանկար ունի, չի մտածում այսօրվա համար, այլ մտածում է վաղվա համար։ Սա մեր երկիրն է, մեր հողն է, մենք տերն ենք այս հողի և նրա համար պետք է միշտ ասենք այո, մեռնենք ազատության համար։ Անկախություն, բայց դրա հետ նաև զոհ և աշխատանք»,- տարիներ առաջ իր հարցարզույցներից մեկում ասել է դիրիժորը։

Լորիս Ճգնավորյանը Եղեռնից մազապուրծ ու արհավիրքների միջով անցած ծնողների զավակ է, որոնք եկել ու հանգրվանել էին Իրանի Բորուջերդ քաղաքում: Այստեղ էլ ծնվել է ապագա երաժիշտը, ուսանել Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում, ապա ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի ջութակի և կոմպոզիցիայի բաժինները: Հետերկրաշարժյան առաջին տարին Լորիս Ճգնավորյանի կյանքում նշանավորվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնում հաստատվելով: Կազմակերպվել են սիմֆոնիկ երաժշտության հնչեղ փառատոններ՝ «Աշխարհը և մենք», «Արամ Խաչատրյան-90», «Եղեռնից մինչև անկախություն», համերգաշար՝ «Հոգևոր երաժշտության ժամ» խորագրով:

Որպեսզի երաժիշտները ժամանակին հասնեին աշխատանքի՝ նա ավտոբուսներ է ձեռք բերում, ապա համերգասրահում բաղնիք է կառուցել տվել, որպեսզի երաժիշտները հանկարծ կեղտոտ բեմ դուրս չգան։

Ամենից շատ դիտված