Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ-ին և այլ խմբավորումներին պատկանող մոտ 750 օբյեկտի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Times of Israel պարբերականը։
Հաղորդվում է, որ թիրախների թվում է եղել 12 բազմահարկ աշտարակ, որոնք, ըստ Իսրայելի պաշտպանության, պարունակում էին ՀԱՄԱՍ-ի ակտիվներ։
Զինվորականների խոսքով՝ հարվածել են նաև ՀԱՄԱՍ-ի երեք օպերատորի, որոնք պատասխանատու են Իսրայելի վրա վերջին օրերին ականանետային կրակոցների համար: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ եռյակը թիրախավորվել է Գազայի հատվածում գտնվող ռազմական հրամանատարական կենտրոնում:
Մյուս թիրախները ներառում են թունելներ, ռազմական համալիրներ, բարձրաստիճան անդամների նստավայրեր, որոնք օգտագործվում են որպես ռազմական հրամանատարական կենտրոններ, զենքի պահեստներ և կապի սենյակներ, ասել է Իսրայելի պաշտպանության բանակը: