Լիբանանյան Հեզբոլլահը մասնավոր կերպով զգուշացրել է Իսրայելին, որ պատրաստ է երկրորդ ճակատ բացել, եթե ցամաքային գործողություն սկսի Գազայի հատվածում։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արաբ պաշտոնյաներին։
Ավելի վաղ Times of Israel-ը հայտնել էր, որ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստվում է Գազայի հատվածում միամսյա ցամաքային արշավի՝ շաբաթ օրը սկսված սրացման ֆոնին:
Հեզբոլլահը մասնավոր կերպով զգուշացրել է Իսրայելին, որ պատրաստ է երկրորդ ճակատ բացել, եթե իսրայելական ուժերը ցամաքային հարձակում սկսեն Գազայի հատվածում:
Սակայն, ինչպես նշում է թերթը, պարզ չէ, թե արդյոք շարժումը կիրականացնի՞ այդ սպառնալիքը։