Հոգալու ենք ԼՂ-ից բռնագաղթված բուժաշխատողների մասնագիտացման ու վերապատրաստման ծախսերը
copy image url

Հոգալու ենք ԼՂ-ից բռնագաղթված բուժաշխատողների մասնագիտացման ու վերապատրաստման ծախսերը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:44 12-10-2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 500–ն արդեն գրանցվել են աշխատանքի տեղավորման համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ վերապատրաստումների փուլում են 213 բուժաշխատող, իսկ 42-ն արդեն ստացել են հավաստագիր ու կարող են անցնել աշխատանքի։

«Մասնագիտակցումն ու վերապատրաստումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կլինի անվճար։ Նրանք հնարավորություն կունենան նաև փոփոխելու իրենց մասնագիտացումը և համապատասխանեցնելու ՀՀ-ի պահանջարկին»,- ասաց նախարարը։

Անահիտ Ավնեսյանը հավելեց նաև, որ 100-ից ավելի մասնագետների պետական բուժհաստատություններում արդեն իսկ կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, նրանցից շատերն անցել են աշխատանքի։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի