Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն առնչվող հարցեր, գնահատվել են Թուրքիայի միջնորդական ջանքերով տարածաշրջանի անմեղ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունները։
Էրդողանն ընդգծել է, որ ուժի անհամաչափ կիրառումն էլ ավելի փակուղային իրավիճակի կհանգեցնիԼ Նրա խոսքով՝ կողմերի համար շատ կարևոր է զուսպ գործել և խուսափել իմպուլսիվ քայլերից։
Անտոնիո Գուտերեշը նախօրեին կոչ էր արել միջազգային հանրությանը` մոբիլիզացնել ուժերը Գազայի հատվածի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։ «Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին»,- հայտարարել էր նա։