Զոլաքար գյուղում այրվել է անասնագոմ. մեկ մարդ մահացել է, մեկը` տեղափոխվել հիվանդանոց
copy image url

Զոլաքար գյուղում այրվել է անասնագոմ. մեկ մարդ մահացել է, մեկը` տեղափոխվել հիվանդանոց

Ներքին 1 տարի առաջ - 10:45 11-10-2023
Հոկտեմբերի 11-ին, ժամը 04։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է անասնագոմ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բժշկական կենտրոն են տեղափոխվել տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1995 թ) և Ն․ Ա․-ն (ծնված 1962 թ․), որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։14-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել են տանը հարակից անասնագոմի (ընդհանուր մոտ 160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 136 քմ)։

Ամենից շատ դիտված