Հրազդան քաղաքում անասնագոմ է այրվել
copy image url

Հրազդան քաղաքում անասնագոմ է այրվել

Ներքին 3 տարի առաջ - 22:58 14-04-2022

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 14-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոցում այրվում է անասնագոմ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար առայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուրակային փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):

Ամենից շատ դիտված