Ամերիկյան սպառազինությամբ բեռնված առաջին ինքնաթիռը ժամանել է Իսրայել
copy image url

Ամերիկյան սպառազինությամբ բեռնված առաջին ինքնաթիռը ժամանել է Իսրայել

Արտաքին 1 տարի առաջ - 10:24 11-10-2023
Ամերիկյան սպառազինության առաջին խմբաքանակը ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը X-ի իր էջում։

«Այսօր երեկոյան Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազա է ժամանել ԱՄՆ-ի սպառազինություն տեղափոխող առաջին ինքնաթիռը», – նշված է հաղորդագրությունում:

ԻՊԲ-ն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը «պատերազմի ժամանակ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առանցքային մասն է»։

Ամենից շատ դիտված